11-րդ դարի հայ հռչակաւոր պատմիչ Ստ. (Աստղիկ) Տարօնեցու «Տիեզերական պատմութիւնը» ընդգրկման խորութեամբ և բազմակողմանիութեամբ հայ հին պատմագրութեան նշանաւոր երևոյթներից է: Այն անսպառ և անփոխարինելի նիւթ է փոխանակում ոչ միայն Հին Հայաստանի, այլև նրան հարևան երկրների հնագոյն պատմութեան վերաբերալ: Հաւանաբար այստեղից էլ ՝ նրա «Տիեզերական» և «Աշխարհապատում» յորջորջումը: Այս գործի արժէքը առանձնապէս մեծ է Հայոց առաքելական եկեղեցու՝ ընդդէմ օտար և վտանգաւոր տեսութիւնների մղած պայքարի, նրա իրաւունքների պաշտպանութեան և ամրապնդման ուղղութեամբ:
Սոյնը Աստղիկը պատմութեան աշխարհաբար առաջին թարգմանութիւնն է: