Գրքում բացայայտւում է արցախեան շարժման ազատագրական բնոյթը, այն դիտւում որպէս ազգային յարաբերութիւնների բնագաւառում խելամիտ քաղաքականութեան մշակելու և կենսագործելու կարևոր նախապայման: Տրւում են ԼՂԻՄ-ի հայ բնակչութեան ինքնորոշման իրաւունքի արդարացի խնդիր էութիւնը, ադրբեջանական ԽՍՀ հայաշատ վայրերրում սպիտակ ջարդի և դրան ուղեկցող կարմիր ջարդի հետևանքով ադրբեջանական ԽՍՀ հայաթափութեան ընթացքը՝ 1918-1990 թւականներին: Գրքում մեծ տեղ է յատկացւում 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչութեան բռնագաղթի, ցեղասպանութեան, Հայաստանում նրանց բնակեցման, ինչպէս նաև Հայաստանից Ադրբեջանի բնակչութեան արտագաղթի իրական պատճաժների բացայայտման հարցերին: Վիճակագրական անաչառ փաստերի հիման վրայ մերկացւում են Ադրբեջանի կողմից իրական ժողովրդագրական պրոցեսները նենգափոխւած ներկայացնելու բոլոր փորձերը:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների համար: