Գրքում քննութեան են առնւում XIX դարի երկրորդ կէսին Իրանի սոցիալ-տնտեսական կեանքում տեղի ունեցած փոփոխութիւնները, օտարերկրայ մոնոպոլիաների ներթափանցման ձևերն ու մեթոդները, երկիրը ագարային հումքային կցորդի, ապրանքների արտահանման շուկայի և կապիտալի ներդրման ոլորտի վերածւելու պատմութիւնը:
Մանրամասնօրէն լուսաբանւում են իրանական տնտեսութեան մէջ կապիտալիստական յարաբերութիւնների թափանցման հարցերը, ինչպէս նաև Իրանի ագարային յարաբերութիւններում տեղի ունեցած նոր տեղաշարժերը:
Աշխատութեան մէջ բազմալեզու սկզբնաղբիւրների հիման վրայ լուսաբանւում են 1941-1979 թթ. իրանահայ համայնքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կեանքի առանցքային հացերը, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական կապերն ու փոխյարաբերութիւնները, Իրանի ժողովորդական կուսակցութեան շարքերում հայ կոմունիստների գործունէութիւնը, համայնքի քաղաքաբնակ և գիւղաբնակ զանգւածների սոցիալ-տնտեսական դրութիւնը և ինքնավարական վիճակը:
Գիրքը նախատեսւած է պատմաբանների, սփիւռքի հարցերով զբաղւող մասնագէտների և ընթերցող լայն շրջանների համար:
Աշխատութեան մէջ ուսումնասիրւած է կապիտալիստական յարաբերութիւնների ներթափանցումը Իրանի տնտեսութեան մէջ, դրա հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական տեղաշարժերը, այդ ամէնի արտայայտութիւնը հանդիսացող հասարակական-քաղաքական տարբեր հոսանքները և նրանց գաղափարախօսութիւնը, նրա դրսևորման ձևերը և յետագայ էւոլուցիան: Առանձնակի տրւած է նաև իրանական բուրժուական ականաւոր գաղափարախօսների կեանքն ու գործունէութիւնը: