Հողի ու հանքի, գործարանի ու երկաթուղիների աշխատաւոր մարդն է սոյն գրքի հերոսը իր յոյզերով ու երազանքներով:
Ազնիւ, երջանկացնող աշխատանքը, աշխատանքի գովքը, երիտասարդ մարդու անբասիր սիրոյ պրոբլեմն է կազմում շատ պատմւածքների բովանդակութիւնը («Մեծ ճանապարհով», «Ուռենու տակ», «Գծի պահակը», «Սէր» և այլն):
Գրքում զգալի տեղ է յատկացւած երգիծական գործերին, ուր հեղինակը ընթերցողի դատին է ներկայացնում փառամոլ կարերիստներին... («Հանճարեղ կտաւ» «Արժանի դաս» և այլ գործեր):
Ուշագրաւ են նաև յուշագրութիւնների («Հարազատ դէմքեր») և ակնարկներ բաժինները: