Աշխատութեան մէջ հրապարակւած աղբիւրների ու գրականութեան, մամուլի և արխիւային նորայայտ վաւերագրերի լոյսի տակ վեր են հանւած XIX դարի 70-80-ական թւականների արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները: Հեղինակը հանգամանօրէն անդրադարձել է այդ շարժումների սոցիալ-քաղաքական պատճառներին ու նշանակութեանը, լուսաբանել նրանց ղեկավար կազմակերպութիւնների, յատկապէս Կարինի «Պաշտպան հայրենեաց» կազմակերպութեան գործունէութիւնն ու դէրը, ազատագրական պայքարի գաղափարախօսութեանն ու պատմական հեռանկարները:
Աշխատութիւնը նւիրւած է «Սասունցի Դաւիթ» ժողովրդական էպոսի յայտնաբերող, գրող, գիտնական ու մանկավարժ Գարեգինի լուսաւորական, հրապարակախօսական գործունէութեանը, ցոյց է տրւած նրա աւանդը հայ բանահիւսութեան և ազգագրութեան զարգացման գործում: Քննարկւած է նաև Սրւանձտեանցի հասարակական գործունէութիւնը՝ կապւած ազգային ազատագրական շարժումների հետ: Տրւած են Գ. Սրւանձտեանցի հասարակական-քաղաքական հայացքները: Նախատեսւում է պատմաբանների, բանասէրների, ինչպէս նաև ընթերցողների լայն շրջանների համար: