Նախադպրոցական տարիքի երեխաների համար պատրաստւած այս ժողովածուի մէջ ամփոփւած են դասական ու ժամանակակից հեղինակների գործեր և հայ բանահիւսութեան լաւագոյն նմուշների մշակումներ: Մանկագրութեան ծաղկաքաղն ընդգրկում է մի քանի տասնեակ գրողների ստեղծագործութիւններ, որոնք նախատսւած են ժողովածուի թեմատիկ բաժիններում:
Ներկայազւող գործերը հնարաւորութիւն կտան մանուկներին ճանաչելու մեզ շրջապատող աշխարհը,ընկալելու բնութեան գոյներն ու ձայները, թափանցելու նրանց գաղտնարաննրը, հասկանալու և սիրելու գրականութիւնն ու մայրենին:
ԺԱ-ԺԲ դարերի նշանաւոր գիտնական և բանաստեղծ Յովհաննէս Սարգաւակի (+1129) սոյն աշխատութիւնը Դաւիթ Անհաղթի գլուխգործոցի հնագոյն մեկնութիւնն է: Նախատեսւում է փիլիսոփայութեան պատմութիւն ուսումնասիրողների և հայագիտութեամբ հետաքրքրողների համար:
Գրքոյկը հայ տպագրութեան նախապատմութիւնը ներկայացնող հետաքրքիր ուսումնասիրոյւթիւնն է: Հեղինակ ի կողմից շրջանառութեան մէջ դրւող մոտեցումներն ու փաստերը կարևոր նշանակութիւն ունեն հայ տպագրութեան այս փուլի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:
Հասցեագրւած է ընթերցող լայն շրջաններին:
Գրքում ամփոփւած են հին և միջնադարեան արձակի լաւագոյն նմուշները (սկզբից մինչև XVIII դ.): Այդ գրականութիւնը բազմակողմանիորեն ներկայացնելու նպատակով այստեղ ընդգրկւած են հին արձակի բոլոր տեսակները՝ պատմութիւն, վարքառակ, զրոյց, հեքիաթ, իմաստախօսութիւն և այլն:
Նախատեսւում է հասարագիտական ֆակուլտետների ուսանողների և հայ մշակոյթով հետաքրքրւող ընթերցող լայն շրջանների համար:
Աշխատութեան մէջ պատմական ու գրական հայեցակէտով քննւում են միջնադարեան հայկական պոէմի տարբեր տիպերը, տարբերւում և բնութագրւում է ժանրը, ընդգծւում է 11-րդ-12-րդ դարերի բանաստեղծների (յատկապէս Նէրսես Շնորհալու) դերը ժանրի ձևաւորման և զարգացման գործում:
Շարականները հոգեւոր երգեր են, որ կատարւել են տերունական տօներին, սրբերի յիշատակի և պահոց օրերին: V-XV դդ. սեղծւած այս օրհներգութիւնների մեծ մասի հեղինակները միջնադարի ականաւոր բանաստեղծներն ու մատենագրերն են: