Աշխատութիւնը լուսաբանւում է Իրաքում երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ տեղի ունեցած քրդական ազգային ազատագրական շարժումները, նրանց տեղը և դերը Իրաքի ժողովրդի ընդհանուր հակաիմպերիալիստական պայքարի մէջ:
Ազգային ինքնավարութեան համար Իրաքեան Քուրդիստանում տեղի ունեցող շարժումները սերտօրէն կապւած են Իրաքի և յատկապէս Իրաքեան Քուրդիստանի սոցիալ-տնտեսական կեանքի պայմանների հետ: Այդ պատճառով զգալի տեղ է յատկացւած երկրի սոցիալ-տնտեսական պայմանների վերլուծմանը, օտարերկրեայ տիրապետութեան հետեւանքների հարցերին: