Ժողովածուում տեղ են գտել հայ արւեստի և գրականութեան մեծերի (Այւազովսկի,Իսահակեան, Չարենց, Աբելեան և ուրիշներ) կեանքի և գործունէութեան առանձին դրւագներին նւիրւած Հեղինակ ի վերջի տարիններին գրած պատմւածքները:
Անւանի բանաստեղծի՝ մանուկ և պատանի ընթերցողներին հասցէագրւած նոր գրքի բանաստեղծութիւնների թեման Հայաստան աշխարհն է, նրա մարդիկ, բնութիւնն ու կենդանական աշխարհը: Հեղինակը ընթերցողների մէջ ձգտում է սէր արթնացնել մեր «անլեզու» բարեկամների՝ ծառ ու ծաղկի, թռչունների ու կենդանիների հանդէպ, որոնց ներկայութիւնը մեր մոլորակը աւելի գեղեցիկ է դարձնում, հարուստ ու հմայիչ:
Գրքում մի ամբողջ բաժին են կազմում հանելուկները: