Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու ՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագրելու բռնագաղթյալ ժողովրդի անգած տանջալից, անմարդկային փորձությունների լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ- պատմություններ կան իրենց ժառանգներին փոխանցված , սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ է ԱՄՆ-ում , որտեղ նրա պարտմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է« Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված « Հոշոտված Հայաստան » « Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանների, Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կինոյի պատմությունն ուսումնասիրողների համար