«Վառարանի թագավորը». Այսպիսի փոքր-ինչ տարօրինակ անուն ունի հունգար դասական գրող Ֆերենց Մուրայի մանկական պատմւածքների այս հաճելի գրքոյկը: Վառարանի թագաւորը, սակայն, հեքիաթային էակ չէ, այլ սովորական մի մանչուկ՝ Պալկո Կասաանունով: Երկչոտ ու ամաչկոտ այդ մանչուկը հայրենիքի ծանր օրերին իսկական հերոս է դառնում: Ահա և գրքոյկի միւս հերոսները՝ խորամանկ Ցինտոլան, «Երեք-Մաթի» արտասովոր անունով պատանեակը կամ Ռեջեր Փաշայի փոքրիկ սափրիչը:
Գրքոյկը մի քանի նովէլներում պատկերւած է Հունգարըայի պատմական հիանալի անցեալը, Ֆերենց Ռակոցի և Լաւուշ Կոշուտի՝ հունգար ազգային հերոսների փառահեղ ժամանակաշրջանները:
Կարելի է չտարակուսել, որ այս ջերմաշունչ և սրտառուչ քիրքը, որը երեխաներին ծանօթեցնում է Հունգարիայի հեռաւոր ու մոտիկ անցեալի, կը դառնաա նրանց սիրելին: