«Հայոց ցեղասպանութեան թեման թատրոնում (1895-2015)» այս գիրքը «Ցեղասպանութեան թեման հայ թատրոնում (1895-1995)» աշխատութեան երկրորդ համալրւած հրատարակութիւնն է: Գրքում ներառւած են նաեւ վերջին հարիւրամեակում հայ եւ օտարազգի հեղինակների նոր պիեսներն ու նրանց բեմադրութիւնները աշխարհի թատրոններում՝ ընդդէմ հայ եւ ուրիշ ժողովուրդների նկատմամբ կատարած ու կատարւող ցեղասպանութեան ակտերի:
Գրքում ներկայացւած է հայոց ցեղասպանութեան եւ նրա տխուր հետեւանքների թեմայով գրւած հայ հեղինակնեի հայերէն գրող 218 եւ օտար լեզուներով գրող 16 հեղինակների, ինչպէս նաեւ օտարազգի 14 հեղինակի պիեսների եւ արձակից ու չափածոյից բեմականացումների 480 ստեղծագործութիւն, որոնք տպագրւել կամ բեմադրւել են աշխարհի 36 երկրի 199 վայրում, 12 լեզւով:
Գիրքն օգտակար է ամէն մի հայի: