Վիպակը պատմում է Սոֆիայի կոպերատիւ շենքերից մէկում ապրող մի խումբ պիոներների կատարած հետաքրքիր հետախուզութեան մասին:
Ամէն ինչ սկսւում է անգլիական կոպեքի բանալիից, որ նրանք յանկարծ գտնում են բակում խաղալիս. եւ ահա այդ բանալու հետքետով, տղաները կարողանում են յայտնաբերել նախկին ֆաշիստ, այժմ վնասարար ու դիւերսանտ Տորոմանովին իր համագործակիցների հետ միասին եւ յանձնել միլիցիայի ձեռքը:
Վիպակն այժմ ժողովրդա-դեմոկրատական Բուլղարիայում երեխաների ամենասիրած գրքերից է: Կարդացւում է կլանող հետաքրքրութեամբ. Թարգմանւել է ռուսերէն եւ ունեցել է մի քանի հրատարակութիւն: