Սոյն գիրքը շուրջ հինգ դարի կենսագրութիւն ունեցող, հայոց հնագոյն ազնւականական տոհմի՝ «թագազարմեան եւ ծիրանածին» Ապրոյեան գերդաստանի համառօտ պատմութիւնն է: Այդ փառապանծ տոհմի ազգանւէր անդամները եւրասիական տարբեր երկրներում եղել են վաճառականներ ու պետական-քաղաքական գործիչներ, զինւորականներ ու թարգմանիչներ, արւեստագէտներ ու գիտնկաններ: Ապրոյեանների միջոցով հեղինակը վեր է հանել հայ ժողովրդի պատմութեան բազմաթիւ դրամատրիկ էջեր:
Հանրամատչելի շարադրանքով աշխատանքը հիմնւած է սկզբնաղբիւրների, փաստաղթղերի, վկայագրերի վրայ եւ ունի ազգաճանաչողական բոյթ: