Ժողովածուն ամփոփում է հեղինակի՝ վերջին տարիներին գրած անտիպ, մամուլում և տարեգրքերում հրատարակւած մի շարք յօդւածներ և ուսումնասիրութիւններ, ինչպէս նաև աւելի վաղ գրած մի քանի գործեր: Պատմութեան փորձն ու դասերը, հայոց ու հայ գրողի ճակատագիրը, ներկայի տագնապներն ու մեր հարատևումի խորհուրդը՝ այս հարցերն են դարձել գրականագէտի դիտարկումների և նիւթերն ընտրելու հայեցակէտն ու նպատակը:
Ժողովածուն հրապարակւում է հեղինակի ծննդեան 75-ամեակի առթիւ: