Հեղինակը ձեռագիր փաստական նիւթերի հիման վրայ ցոյց է տալիս, որ ի տարբերութիւն արևմտա-ևրոպական երկրների, որտեղ իշխում էր սոցիալիզմը և դոգմատիզմը, Հայաստանում XI-XIV դդ. բնագիտութիւնը զարգանում էր գլխաւորապէս բնա-փիլիսոփայական և մատերիալիստական աշխարհըմբռնողութեան հիմքի վրայ:
Մենագրութեան մէջ վեր են հանւած մինչև այժմ չուսումնասիրւած ընդհանուր կենասաբանութեան, մարդակազմութեան, ֆիզիոլոգիայի, հիւանդի հետազօտման, պատճառագիտութեան, ախտածնութեան, ներքին հիւանդութիւնների, վիրաբուժութեան, վարակիչ հիւանդութիւնների և այլ բնագաւառներում հայ բժշկագիտութեան ձեռք բերած նւաճումները: