Աշխատութիւնը նւիրւած է հետպատերազմեան տարիներին Թուրքիայում, ինչպէս և ԱՄՆ-ուն լոյս տեսած թուրք հեղինակների՝ պատմաբանների, քաղաքական, պետական ու ռազմական գործիչների այն աշխատութիւնների վերլուծութեանը, որոնցում զգալի տեղ է յատկացւած սովետա-թուրքական յարաբերութիւնների պատմութեան հարցերին:
Հրապարակւած դիւանագիտական փաստաթղթերի, արխիւային և այլ նիւթերի հիման վրայ ցոյց է տրւում, որ ժամանակակից թուրք պատմագրութեան մէջ սովետա-թուրքական յարաբերութիւնների պատմութեան հիմնական հարցերը լուսաբանւում են միտումնաւոր ձևով, հակագիտական դիրքերից, խեղաթիւրւում է Թուրքիայի նկատմամբ Սովետական Միւթեան վարած քաղաքականութիւնը: