Անդրկովկասում օդերևութաբանական դիտումներն սկսւել են դեռ անցեալ դարի առաջին կէսից՝ Թբիլիսիում կազմակերպւած ֆիզիկական դիտարանում և միաժամանակ բացւած Լենինականի (Ալեքսանդրապոլ) օդերևութաբանական կալանում:
Հայկական լեռնաշխարհի կլիմայի ուսումնասիրութեամբ առաջին զբաղւել են Ա. Ի. Վոյէյկովը և Ի. Վ. Ֆիգուրովսկին:
1884 թ. Լոյս են տեսել Ա. Ի. Վոյէյկովի «Երկրագնդի կլիմաները Յատկապէս ռուսաստանինը», 1920 թ.՝ Ի.Վ. Ֆիգորովսկու «Կովկասի կլիմանների հետազոտութեան փորձը», 1920 թ.՝«Հայաստանի հիւսիս-արևելեան և հարավային շրջանների կլիմայի նկարագրութիւնը աշխատութիւնները՝
1932-34 թթ. Լոյս ընծայեցին Սևանի բիւրոյի մի շարք աշխատութիւնները Սևանա լճի կլիմայի մասին, 1938 թ.՝ Ռ. Տ. Գրիստոստուրեանի «Հայկական ՍԱՌ- կլիմայի նկարագրութիւնը» 1958 թ.՝ Ա. Բ. Բաղդասարեանի «Հայկական ՍԱՌ-ի կլիման»:
Հրատարակւող այս աշխատութեան մէջ ամփոփւած են 1885-1963 թթ. Օդերևութաբանական կաեանների դիտումների տւեալները, ինչպէս նաև ռեսպուլիկայի և նրա առանձին շրջանների կլիմայական ռեսուրսների ուսումնասիրութեան ու գիւղատնտեսական կուլտուրաների վրայ կլիմայի դրական և բացասական ազդեցութութեան արդիւնքները. Տրւած է կլիմայի և նրա առանձին տարրերի փոխադարձ կապը տեղի ֆիզիկա-աշխարհագրական պայմանների՝ ռելիեֆի ձևի, ծովի մակերևոյթից հաշւած տեղի բարձրութեան, մթնոլորդի շրջանառութեան և տեղի աշխարհագրական լայնութեան հետ:
Գիրքը նախատեսւած է գիտական աշխատողների և ընթերցողների լայն շրջանի համար: