Հայ գրականութեան բազմաժանր ու բազմապլանային գրող Հրաչեա Քոչարի երկերի ժողովածուն, որ ներկայացւում է ընթերցողի ուշադրութեանը, կազմւած է հաշւի առնելով նրա ողջ ստեղծագործութեան ժամանակագրութիւնը: «Օգսեն Վասպուրի ճանապարհորդութիւնը» երիգիծական վիպակը իրենով նշանաւորում է գրողի ստեղծագործութեան սկիզբը, «Սպիտակ գրքի» պատմւածքներն ու ու վիպակները՝ նրա ստեղծագործութեան վերջին շրջանը:
Սոյն ժողովածուի մէջ զետեղւած ստեղծագործութիւններում իրենց արտացոլումն են գտել Հայաստանի քաղաքի և գիւղի սոցիալական վերափոխումների, հին գիտակցութեան հեղաբեկման և սովետական քաղաքացու նոր գծերի ձևաւորման թեմաները:
مندرجات
Նշումներ Օգսեն Վասպուրի ճանապարհորդութիւնը; Սպիտակ գիրքը; Եփրատի կամրջին; Մայրենի լեզու; Կարոտը; Նահապետը
Ծանօթ և անծանօթ մարդիկ, մանկութիւն, այր հասակ և մայրամուտ, մարդու սէր, որի համար արժէ ապրել, խաչաձևւող ճանապարհներ, մի սերնդի, Հեղինակ ի սերնդի ճակատագիրն ու կեանքը, ահա հիմնականն այս գրքի պատմւածքներում ու վիպակներում:
Բագրատ Ստաֆֆու «Նովելներ եւ վիպակներ» ժողովածուն ամփոփում է հանգուցեալ հեղինակի լաւագոյն ստեղծագործութիւնները: «Արեւաշող հովիտը» մանկա-պատանեկան վիպակ է, որ պատմում է մի խումբ բանասէր աշակերտների արկածալի ճանապարհորդութեան մասին: «Վիեննական անտառի հեքիաթները» նովելը ֆաշիստների կողմից կործանւած սովետական մի ընտանիքի ողբերգական պատմութիւն է: «Իմ Գիրքը» ինքնակենսագրական բնոյթի վիպակ է, պատկերում է հեղինակի ու նրանց ընտանիքի նախառեւոլիւցիոն ու սովետական ժամանակների կեանքը: Միւս նովելները արտացոլում են մեր մարդկանց կեանքը, պայքարն ու սէրը:
Ժողովածուն կազմւած է նովելներից, պատմւածքներից և վիպակներից: Գիրքը պատմում է երիտասարդութեան առօրեայի, Հայրենական մեծ պատերազմում սովետական մարդու ցուցաբերած հոգեկան անաղարտ, հզոր ուժի, նրա քաջութեան ու խիզախութեան մասին, կեանքի ու սիրոյ մասին:
«Վիրաւոր երիցուկներ», «Ջոկոդա» և «Պէտք է յիշել ապրելու համար» պատմւածքները 1975 թ. արժանացել են Հայաստանի ժուռնալիստների միութեան առաջին մրցանակին: