Ակադեմիկոս Հ. Մանանդեանի երկերի չորրորդ հատորում ամփոփւած են Հայաստանի ֆէոդալիզմի դարաշրջանի սոցիալ-տնտեսական կեանքի հիմնական պրոբլեմները լուսաբանող աշխատութիւնները, որոնք նւիրւած են ֆէոդալիզմի ծագման, պարբերացման, նախարարական սիստեմի, հողային սեփականութեան, հողատիրութեան ձեւերի, գիւղացիութեան սոցիալ-իրաւական վիճակի, ֆէոդալական շահագործման ձեւերի, գիւղացիութեան ճորտացման, գիւղական համայնքի եւ մի քանի այլ հարցերի լուսաբանմանը:
Ակադեմիկոս Հ. Մանանդեանի երկերի հինգերորդ հատորը ընդգրկում է Ուրարտուի և հին Հայաստանի պատմական աշխարհագրութեանը և չափագիտութեանը նւիրւած աշխատութիւնները: Այդ աշխատութիւններում քննարկւում և լուսաբանւում են Հայաստանի և Ուրարտուի առանձին երկրների, գաւառների , բնակավայրերի և կարևոր կայարանների տեղադրութեան , ինչպէս նաև չափագիտական հարցերը: Սոյն աշխատութիւնների գիտական նշանակութիւնը դուրս է գալիս հայագիտութեան շրջանակներից և անցնում ընդհանուր պատմագիտութեան հիշեալ պրոբլեմների ուսումնասիրոյւթեան ոլորտը: