Մենագրութիւնը նւիրւած է Սիւնեաց նահանգի վանական խոշոր միաբանութիւնների վարչա-տնտեսական գործունէութան համակողմանի քննարկմանը: Հեղինաը մատենագրական և վիմագրական աղբիւրների հիման վրայ բացայայտում է վանքերի ու վանական միաբանութիւնների առաջացման սոցիալ-քաղաքական պատճառները, խոշոր վանական կալւածատիրութեան ընդլայնման ուղիները, վանքերի ու եկեղեցիների ապահարկութեան խնդիրները, տնտեսութեան ճիւղերը, նրանց կառավարման սկզբունքը և եղանակները: Լուսաբանւած է հայոց միջնադարեան վանքերի հասարակական, գիտա-կրթական դերը: