Գիրք տետրում ընդգրկւած են այնպիսի լեզւատրամաբանական առաջադրանքներ, խնդիրներ, խաղեր, որոնք լուծելու ընթացքում երեխաները մէկ անգամ եւս հետաքրքրաշարժ ձեւով, ստեղծագործաբար առնչւում են երկրորդ դասարանցիների համար նախատեսւած ծրագրային նիւթին: Գիրք-տետրը կարելի է օգտագործել ամբողջ ուսումնական տարւայ ընթացքում՝ չծանրաբեռնելով երեխային, նրա մէջ լեզւի անհատական գանձերի նկատմամբ սէր եւ հետաքրքրութիւն արթնացնելով:
Այս գիրք-տետրում եւս առաջադրանքները բաւականաչափ հետաքրքրաշարժ են, որպէսզի երեխան ցանկանայ ինքնուրոյն կատարել դրանք, ամէն անգամ բացայայտումներ անի, ստուգի ինքն իրեն, հրճւի իր իմացածով եւ ձեռք բերածով