Զւարթնոցը համաշխարհային ճարտարապետութեան պատմութեան մէջ իր նախատիպը չունեցող եզակի յուշարձան է: Կառուցւած լինելով Հայաստանում, այն սկզբում ազդել է հայկական, աոա և ևրոպական ճարտարապետութեան վրայ: Նրա գեղարւեստական հորինւածքը դրւած է Անիի Գագկաշեն և Հովւի եկեղեցիների , ինչպէս նաև Տայք Բանակ տաճարի հիմքում:
Հրատարակութիւնը հագեցւած է Հեղինակ ի կազմած հատակագծերով, վերակառուցման նախագծերով և լուսանկարներով:
Գիրքը օգտակար է մասնագէտների և արւեստագէտների համար:
Գրիք-ալբոմում հանրամատչելի շարադրանքով հայերէն , ռուսերէն և անգլերէն ներկայացւում են Նախիջևանի պատմաճարտարապետական ժառանգութեան պատմութիւնն ու շինարւեստը՝ հնագոյն ժամանակներից մինչև XX դ. սկզբները:
Այն օգտակար է ինչպէս մասնագէտների, հայ ժողովրդի պատմութեամբ ու արւեստով զբաղւողների, այնպէս էլ ընթերցող լայն շրջանների համար:
Աշխատութիւնը Նախիջևանի հնամենի պատմական գաւառների տարածքում ստեղծւած կոթողային յուշարձանների՝ խաչքարերի, զանազան պատկերաքանդակների և այլ արժէքների արւեստի պատմամշակութային ուսումնասիրման ու լուսաբանման առաչին փորձն է: Հարուստ պատկերազարդում ունեցող և մատչելի լեզւով շարադրւած այս գիրքը ռգտակար է մասնագէտների և հայ ժողովրդի պատմութեամբ ու մշակոյթով զբաղւողների համար: