Աշխատութեան մէջ քննարկւում են արւեստի և գիտութեան առնչութիւնները, գիտական և գեղարւեստական մտածելակերպերի փոխյարաբերութեան խնդիրները, վեր է հանւում դրանց բարոյա-ոմացաբանական արժէքը: Այն կարող է օգտակար լինել փիլիսոփայութեամբ և արւեստի տեսութեամբ զբաղւողներին:
Գարեգին Յովսէփեանի (1867-1952) բազմաբովանդակ գիտական գործունէութեան մէջ առանձնակի տեղ են գրաւում հայ արւեստին ու մշակոյթին նւիրւած յօդւածներ ու աշխատութիւնները: Ներկայ հատորում ժամանակագրական կարգով զետեղւած են յօդւածներ նւիրւած միջնադարեան հայ գրքի նկարչութիւնը, հայկական կիրառման արւեստի բազմաթիւ ճիւղերին (ոսկերչութիւն, ասեղնագործութիւն, փայտի գեղարւեստական փորագրութիւն և այլն), ինչպէս նաև գրախօսականներ՝ օտար գիտնականների կողմից հրատարակած հայկական մանրանկարչական ալբոմների մասին:
Գիրքը նախատեսւում է արւեստասէրների և ընթերցող լայն շրջանների համար: