Աշխեն Խուդաբախշեանի հայերէն և պարսկերէն սոյն ստեղծագործութիւնը իրապատուն չափածոյ շարադրանք է Շահ Աբասի կողմից:
17-րդ դարի սկզբում կազմակերպած հայերի տեղահանութեան, Նոր Ջուղայի համնադրման և նորձուղայեցիների հետագա ճակատագրի մասին:
Ժողովածուի սոյն հատորում ընդգրկւած են XVI դ. մասամբ և XVII դ. սկզբի հեղինակների ստեղծագործութիւնը: Նիւթերի մի զգալի մասը այս հրատարակութեամբ գիտական և ընթերցող հասարակայնութեանն է ներկայացւում առաջին անգամ, միւս մասը կազմում են եղած հրատարակութիւնների ճշտւած կամ քննական բնագիրը: Առանձին բաժիններում տրւում են բանասիրական դիտողութիւններ, հեղինակների համառօտ կենսագրականներ, ծանօթագրութիւններ, ցանկեր և բառարան:
Հասցէագրւում է բանասէրներին և ընթերցող լայն շրջաններին:
Ժողովածուն ընդգրկում է XIX դարի հայ նշանաւոր բանաստեղծ Սմբատ Շահազիզի չափածո ժառանգութիւնն ամբողջութեամբ: Գրքում ընդգրկւած են Շահազիզի երկու ժողովածուները՝ Ազատութեան ժամերը և Լևոնի վիշտը ժամանակակից Վէպք չորս գլուխ բաժանւած և զանազան բանաստեղծութիւններ, ինչպէս նաև այն գործերը, որոնք տպագրւել են պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների համար:
Մարդկութեանը ցնցած հայկական եղեռնից մազապուրճ մի կեանքի պատմութիւնն է այս փոքրիկ գրքոյկը, տառապած մի տոհմի, որից հրաշքով փրկւած մի քանիսը իրենց կեանքի երկրորդ կէսը ապրել են սովետական Հայաստանում :
Գրքոյկը ըստ էութեան մի էջ է հայ ժողովրդի պատմական անցեալից:
Նխատեսւած է ընթերցող լայն շրջանների համար: