Սոյն աշխատութիւնը հասարակութեանն է ներայացնում հայերի եւ ռուսների հազարամեայ կապերի համառօտ պատմութիւնը՝ հայերի արտագաղթերն ու ռուսահայ գաղթավայրերի ստեղծումը, տնտեսական եւ մշակութային առնչութիւնները, քաղաքական յարաբերութիւններն ու ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման ձեւաորումը:
Առաւել հանգամանօրէն է շարադրւած 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի առաջին երեսնամեակի բախտորոշ իրադարձութիւնների ընթացքը՝ ժողովուրդների քաղաքական ու ռազմական համագործակցութիւնը, ինչպէս նաեւ Արեւելեան Հայաստանի Ռուսաստանին միանալու բախտորոշ նշանակութիւնը հայ ժողովրդի առաջընթացի եւ հետագայ սոցիալիստական ու ազգային ազատագրութեան, սոցիալիստական վերածննդի համար: