«Վասիլ Դիգենիս Ակրիտասը» IX դ. Վերջին և X դ. Առաջին կէսին պաւլիկեան աղանդաւորների շառաւիղների և Բիւզանդիայի արևելեան սահմանամերձ նահանգների ֆեոդալական աւագանու շրջանում ձևաւորւած հերոսական էպոսի միջնադարեան մի անյայտ հեղինակի մշակումն է , Հոմերոսի Պոէմներից յետոյ հունարէն գրւած իր տեսակի մէջ միակ յուշարձանը: Պոէմում տեղ են գտել Արևմտեան Հայաստանի մի քանի շրջանների, հայկական ժողովրդական երգերի արձագանքները , ինչպէս և հայազգի պատմական մի շարք գործիչնրեր: