«Հաշւետումարը» պարունակում է Յովհաննէս Ջուղայեցու 1682-1693 ԹԹ. Հնդկաստանում, Նեպալում և Տիբեթում ծաւալւած առևտրական գործունէութեան նկարագիրը, հանդիսանալով բացառիկ ինքնատիպ մի սկբնաղբիւր հայ վաճառականութեան միջազգային առևտրում խաղացած դերի և յատկապէս յիշեալ երկրների արտաքին և ներքին առևտրի և տնտեսական կեանքի ուսումնասիրութեան համար:
Սոյն հրատարակչութեամբ մասնագէտները ուշադրութեանն են ներկայացւում «Հաշւետումարում» ընդգրկւած բոլոր հաշւապահական մատեանների վերծամւած բնագրերը, օտար բառերի ու տերմինների ընդարձակ բառարանով և առաջաբանով:
Նախատեսւած է պատմաբանների և տնտեսագէտների համար: