Աշխատութիւնը նւիրւած է Սւեդիայի բարբառի Յոզուն-Օլուկի-Քիսթինգի խօսւածքի նկարագրութեանը: Ուսումանսիրութեան մէջ մանրամասնօրէն քննւած են բարբառի հնչիւնաբանութիւնն ու ձևաբանութիւնը, բառապաշարն ու նրա շեշտերը: Աշխատութիւնն ունի գաւառական բառերի բառարան և գրաբարից բարբառ բառացանկ:
Գիրքը կարող է օգտակար լինել հայ բարբառագիտութեան և հայոց լեզւի պատմութեան հարցերով զբաղւողների համար:
Աշխատութիւնը նւիրւած է Մեղրու շրջանի Վարհաւար, Գուդեմնիս, Կուրիս և Ագարակ գիւղերի խօսւածքների ուսումնասիրութեանը: Այն բաղկացած է «Հնչիւնաբանութիւն» և «Ձևաբանութիւն» բաժիններից որոնց մէջ հանգամանօրէն քննւած են ինչպէս բարբառի համար ընդհանուր, այնպէս և խօսւածքներում որոշակի տարբերութիւնները ներկայացնող լեզւական երևոյթները:
Ուսումնասիրութեանը կցւած են բառարան, բառացանկ և բարբառային նմուշներ: