«Հայերէնի շարահիւսութիւն» երկրորդ հատորը նւիրւած է հայերէնի միակազմ պարզ նախադասութեան և բարդ նախադասութեան ուսումնասիրութեանը: Ինչպէս նախորդ, այնպէս էլ այս հատորը կազմւած է արևելահայ գրական լեզւի բոլոր շրջաններից քաղւած փաստական հարուստ նիւթի հիման վրայ:
Այս հատորով աւարտւում է հայերէնի շարահիւսութեան, յատկապէս նախադասութեան շարահիւսութեան դասընթացքը: Այստեղ քննւած են նաև ուրիշի խօսքը, կոչականը, միջանկեալ և ներդրեալ բառերը, բառակապակցութիւններն ու նախադասութիւնները, թերի նախադասութիւնը, որոնք սերտօրէն առնչւում են նախադասութեան ընդհանուր տեսութեանը:
Սոյն աշխատութեան մէջ ուսումնասիրւած են ժամանակակից հայերէնի՝ հետազօտութեան խիստ կարիք զգացող մի քանի հարցեր՝ նախադասութեան տեսութիւն, նախադասութիւնների փոխյարաբերութիւնները խօսքի մէջ, նախադասութեան տեսակներն ըստ բնոյթի, միակազմ նախադասութիւն, բառ-նախադասութիւն, թերի նախադասութիւն:
Աշխատութիւնը կարող է օգտակար լինել հայոց լեզւի ուսուցիչների, բանասիրական ֆակուլտետի ուսանողների և առհասարակ հայերէնի քերականական կառուցւածքն ուսումանսիրողների համար:
Սոյն աշխատութիւնը ժամանակակից հայերէնի շաղկապների վերաբերեալ առաջին մենագրական ուսումնասիրութիւնն է: Հեղինակ ը համակողմանի քննութեան է ենթարկում շաղկապների խօսքի մասային ու ձևաբանական առանձնահատկութիւնները և մանրամասնորէն Նկարագրում նրանց կիրառութիւններն ու նշանակութիւնները:
Աշխատութիւնը կարող է օգտակար լինել ուսանողին, հայոց լեզւի ուսուցիչների և առհասարակ բարդ նախադասութեան կառուցւածքն ուսանողների համար: