یادداشت | Գ. Նարեկացու. «Գիրք աղօթից»-ը 1755 թւականին տպագրւել է երկու տարբերակով, մէկը վերը նկարագրւածն է, միւսի մէջ տարբեր են 337-338 էջերը և ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆի սկզբի մասը։ Երկրորդ տարբերակում չկայ (էջը դատարկ է) առաջին տարբերակի 337 էջի Տաղաչափական բան... ոտանաւորը: Երկրորդ տարբերակի մէջ ուրիշ է նաև 338 էջի զարդը և մակագրութիւնը. այստեղ նկարի տակ տպագրւած է՝ «Յիշեա Տէր կենսատու անբարբառ Խաչի քո բարեխօսութեամբն՝ զհոգի պատճառի տպեցման սուրբ Գրքոյս զակնայ գիւղէն զկամրկապցի փալայէնց պարոն յարութիւնին. և ծնողացն Յակօբին և Օղիտային և եղբօրն կարապետին. և առհասարակ հանգուցելոց և կենդանեաց նորին, ամէն»։ Առաջին տարբերակում՝ Շարական «Սուրբ խաչն օգնական հաւատացելոց...» և այլն։ Տարբերութիւն կայ նաև ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆի առաջին մասում, վերը նկարագրւած օրինակում (առաջին տարբերակ) տպւած է՝ «Արդեամբք և ծախիւք՝ ակնցի Պարոն Միքայէլի և. Պարոն Յակոբու բարեպաշտից»։ Այնուհետև, յիշատակւած են պարոն Միքայէլի ազգականների և ապա՝ պարոն Յակոբի ազգականների անունները։ Երկրորդ տարբերակի սկզբում գրւած է պարոն Յակոբի և յետոյ պարոն Միքայէլի ու նրա ազգականների անունները:
576 զարդափակ էջ, տիտղոսաթերթերը էջակալութեան մէջ չեն մտնում։
Ութածալ, մամուլանիշերը հայատառ։
Շարւ. չափը շրջանակով՝ 16,8X11,2 սմ:
Ա տիտղթ. խորանի մէջ, Բ տիտղթ. զարդափակ։
Լուսանցանիշերով։
2 փորագիր պատկեր՝ 2-րդ և 338-րդ էջերում։
Գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։
Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործւած են նաև նոտրգիր և գլխագրեր։
ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ |