Աշխատութիւնը նւիրւած է Հայաստանի և Սելևկեանների պետութեան՝ երկուկես դար տևած փոխյարաբերութիւնների պատմութեանը:Տրւած է վաղ հայկական պետութեան բնութագիրը, Սելևկեան պետութեան ստեղծման պատմութիւնը:Առաջաւոր Ասիայի քաղաքական իրադրութեան հենքի վրայ ցոյց է տրւած Հայկական պետութեան ազատագրումը Սելևկեան թագաւորութիւնից և նրա հետագայ հակասելևկեան քաշաքականութիւնը , յատկապէս Արտաշես Ա-ի օրօք: Մանրամասն քննութեան են առնւած Տիգրան Մեծի վարած ներքին և արտաքին քաղաքականութեան մի շարք հարցեր, Սելևկեան թագաւորութեան անկման և Տիգրանի կողմից նրա գրաւման հանգամանքը: