Աշխատութեան մէջ տրւած է վարչական հարկադրանքի էութիւնը, նրա դերն ու կիրառման անհրաժեշտութիւնը ներկայ ժամանակաշրջանում. Լուսաբանւած են նրա տեսակների ՝ վարչական տոյժերի և վարչական խափանիչ ու նախազգուշական միջոցների էութիւնը, կիրառման կարգն ու պայմանները:
Մենագրութիւնը նախատեսւած է պետական իշխանութեան, պետական կառավարման ու այլ ոլորտների պրակտիկ աշխատողների և ընդհանրապէս վարչական իրաւունքի հարցերով զբաղւողների համար: Միաժամանակ այն կարող է օգտակար ձեռնարկ ծառայել իրաւաբանական ֆակուլտետի ուսանողների համար: