Յարութիւն Մկրտչեանի «Անյայտ զինւորի յիշատակարանը» վէպը պատմում է 1618-1920 թւականների իրադարձութիւնները, երբ Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ յեղափոխութիւնից յետոյ ռուսական զօրքերը հեռացան Արևմտեան Հայաստանից և Անդրկովկասից, ուր իշխանութեան գլուխ էին անցեալ վրացական մենշևիկները, դաշնակցութիւնն ու մուսաւաթիստները, որոնք անդրկովկասեան ժողովուրդներին հասցրել էին կործանման եզրին:
Վէպի հերոսները շարքային զինւորներ են, աւելի շուտ զինւորների մի ջոկ, որի միջոցով Հեղինակը գեղարւեստական խօսքով ներկայացնում է մեր ժողովրդի ծանր ճակատագրին այդ տարիներին, յեղափոխական խմորումները երկրում, մայիսեան ապստամբութիւնն ու սովետական կարգերի հաստատումը ՝Հայաստանում, որ ազատագրեց հայ ժողովրդին:
Վէպի առաջին գիրքը վերջանում է Սարդարապատի նշանաւոր ճակատամարտով, որտեղ հայկական 2-րդ դիւերզիան և ժողովրդական կամաւորները ջախջախեցին Երեւանի վրայ արշաւող թուրքական կորպուսը և վերահաս կոտորածից փրկեցին հայ ժողովրդին: