Սոյն աշխատութեամբ առաջին անգամ շրջանառութեան մէջ է դրւում XVII դարի հայ պատմագիր, բանաստեղծ և հասարակական գործիչ Երեմիա Քիւմուրճեանի «Պատմութիւն համառօտ ԴՃ տարւայ օսմանցոց թագաւորանց» երկը, որը արժէքաւոր սկզբնաղբիւր է Թուրքիայի միջնադարեան պատմութեան:
Առաջաբանում քննութեան են առնւում ինչպէս Հեղինակ ի կենսագրութեան և գրական ժառանգութեան հարգերը, այնպէս էլ արժէքաւորւում է նրա «Պատմութիւնը» իբրև կարևոր սկզբնաղբիւր:
Հասցեագրւում է միջնադարեան Հայաստանի և Թուրքիայի պատմութեան հարցերով զբաղւող մասնագէտներին և հետաքրքրւողներին: