Ժողովածուն ընդգրկում է 1201—1300 թւականների գրւած ձեռագրական յիշատակարանները: 1201—1250 թթ. յիշատակարանների մի մասը հրատարակւել է 1951 թ. Գ. Յովսէփեանի «Յիշատակարանք ձեռագրաց» ժողովածուի մէջ: 1251—1300 թթ. յիշատակարանների գերակշռող մասը տպագրւում է առաջին անգամ և շրջանառութեան մէջ է դնում պատմագրական հսկայական նիւթ: Մասնաւորապէս հարուստ և բազմակողմանի են Կիլիկեան հայկական պետութեան սահմաններում գրւած ձեռագրերի յիշատակարանները: