«Եօթ գարունների երկրում» ժողովածուիի երրորդ գիրքը ՝ «Բազմանիստ Հայաստանը» նախորդների օրգանական շարունակութիւնն է և ամփոփումը: Այստեղ ընդգրկւած է ռուս գրողների 70-80-ական թւականների գեղարւեստական արձակը Հայաստանի , հայ ժողովրդի մասին: Հիմնականում էսսեներ և ակնարկներ են, որտեղ գեղարւեստական իմաստաւորման են ենթարկւած մեր հանրապետութեան նւաճումները, քաղաքի և գիւղի մարկանց կեանքը, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան և մշակոյթի ակնառու յաջողութիւնները: Բարձրացւած են նաև հանրապետութեան առջև կանգնած խնդիրներ, պատկերւած են հեռանկարները: