Վէպը պատկերում է Ռուսաստանի կեանքը Հոկտեմբերեան յեղափոխութեան նախօրեակին:
Գլխաւոր հերոսը՝ Ակիմովը, փախչելով աքսորավայրից, անցնում է ծանր, երկարատև ճանապարհ՝ ձիւնապատ տայգայի ու ցարական ոստիկանութեան որոգայթների միջով: Նա շտապում է Ստոկհոլմ, ուր նրան սպասում է ռուս վտարանդի գիտնական, Սիբիրի բնախոյզ Լիխաչովը: Պէտք էր պահպանել ցարական Ռուսաստանից փրկած գիտական արխիւը ապագայ՝ նոր Ռուսաստանի համար:
Խորապէս ճանաչելով Սիբիրի բնութիւնն ու նկարագրւող ժամանակաշրջանը, հեղինակը ստեղծել է հետաքրքիր և ճշմարտացի վէպ:
Գերքը արժանացել է պետական մրցանակի: