Ընթերցողի ուշադրութեան ներկայացւող այս աշխատութիւնը Թումանեանի գիտական կենսագրութեան անդրանիկ փորձն է, և ընդգրկում է բանաստեղծի կեանքի ու գործունէութեան առաջին երեսնամեակի (1869-1899): Վաւերագրական հարուստ նիւթերի հիման վրայ (որոնց զգալի մասը նոր է մտնում գիտական շրջանառութեան մէջ), հանգամանօրէն լուսաբանւում են Թումանեանի տոհմագրութիւնը, ուսումնառութեան տարիները Ջալալօղլիում և Թիֆլիիս Ներսիսեան դպրոցում, կոնսիստորեայի շրջանը, գրական նախափորձերը, 80-90-ական թւականների հասարակական-գրական միջավայրը, աշխարհայացքի և իրականութեան հետ, անաւարտ-անտիպ երկերն ու մտահեղացումները:
Ճշգրտւում և նոր լուսաբանութիւն են ստանում Թումանեանի կեանքի և ստեղծագործութեան մի շարք փաստերը: