Աշխատութիւնը նւիրւած է Դւինի 1951—1972 թթ. Պեղումների արդիւնքներին և դրանց ուսումնասիրութեանը: Այն հանդիսանում է Հեղինակ ի 1952 թ.հրատարակած «Դւին քաղաքը և նրա պեղումները» գրքի երկրորդ հատորը:
Աշխատութեան մէջ ըստ տարինների ամփոփւած են պեղումների պատմութիւնը և հաշւետւութիւնը , առանձին բաժիններով ներկայացւած են քաղաքի հիմնադրման ժամանակաշրջանի վերաբերող հարցերը, նորահայտ ճարտարապետական յուշարձանները, հեթանոսական շրջանի նիւթերը և միջնադարեան ապակերգործութիւնը: Գիրքը նախատեսւած է պատմաբան-հնագէտների և ընթերցող լայն շրջանների համար: