Ուսումնասիրութեան առարկան հայկական միջնադարի դրամատիկական բանահիւսութիւնը և թատրոնն են, որոնք վերաբերւում են նաև առաջաւոր Ասիայի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի թատերական մշակոյթին: Ելնելով լեզւական փաստերից ու գրական վկայութիւններից, Հեղինակ ը քննութեան է դնում հայ միջնադարեան թատրոնի ուսումնասիրութեան պատմագեղագիտական, աշխարհայացքին ու բանահիւսական հիմքերը, փորձելով նաև վերակազմել երևոյթի ընդհանուր նկարագիրը, որոշել նրա առանձնայատկութիւնը: