Ժողովածուն ստեղծւած է հայկական և ոչ հայկական դպրոցների 9-րդ դասարանի ծրագրով և դասգրքով նախատեսւած «Վահան Տէրեան» թեման ուսումնասիրելու համար: Նիւթը աւելի լաւ հասկանալու, որոշ բանաստեղծութիւնների իմաստը բացայայտելու նպատալով տողատակերում տրւած են մի շարք բառերի, բառակապակցութիւնների բացատրութիւններ և աշակերտներին անծանօթ անունների ծանօթագրութիւններ: