Ժողովածուն ամփոփոում է ժամանակակից գրական հայերէնի պատմողական , հրամայական , հարցական և բացականչական նախադասութիւնների հնչերանգի, ինչպէս նաև շարոյթային շեշտի փորձառական քննութեանը նւիրւած ուսումնասիրութիւներ, որոնք այս բնագաւառում հայ լեզւաբանութեան մէջ , ըստ էութեան, առաջին աշխատանքներն են: Հետազոտութիւնները կատարւել են հնչիւնաբանական փորձառական ուսումնասիութիւնների համար հայրենական գիտութեան մէջ այժմ կիրառւող նորագոյն սարքերով ու մեթոդներով: Հեղինակները խօսքի իմաստային , քերականական և հնչերանգային կողմերի փոխհարաբերութեան ու փոխպայմանաւորւածութեան , հնչիւնական շղթայում շարոյթների հատոյթաւորման և շարոյթային շեշտի վերաբերեալ հանգել են ուշագրաւ եզրակացութիւնների: