Աշխատութիւնը բաղկացած է երկու գլխից:Առաջին գլխում համառօտակի շարադրւած է Հայաստանի քաղաքների ծագման և զարգացման պրոցեսը հնագոյն ժամանակներից մինչև xx դարի առաջին քառորդի վերջը: Երկրորդ գլուխն ընդգրկում է Արևմտեան Հայաստանի և Պարսկահայաստանի 72 քաղաքների պատմաաշխարհագրական ուրւագծերը, որոնցում բնութագրւած են նրանց բնական պայմանները, քաղաքական պատմութեան կարևոր պահերը, տնտեսական ու մշակութային կեանքը, վարչական վիճակը, պատմական և մշակութային յուշարձանները , հայ բնակչութեան ճակատագիրը և այլն: Գիրքը նկարազարդ է և ունի սխեմատիկ քարտէզ: Այն նախատեսւած է ընթերցող լայն շրջանների, ինչպես նաև պատմաբանների, աշխարհագէտների և հայագէտների համար: