«Արդի հայ քնարերգութիւն» ժողովածուի առաջին հատորում, որը լոյս է տեսել 2008 թւականին,ընդգրկւած էին Հայաստանում և Արցախում ապրող ՀԳՄ անդամ հարիւրից աւելի բանաստեղծների գործերը՝ հեղինակային ընտրութեամբ,պոեզիայի մասին համառոտ կարծիքներով ,խոհերով ու մտորումներով:
Երկրորդ հատորում տպագրւում են Ափիւռքում ապրող ու ստեղծագործող այն բանաստեղծների գործերը,ովքեր հիմնականում համախմբւած են տարբեր գաղթօճախների գրական միաւորումների շուրջ Ե շատ թէ քիչ ճանաչւած են իրենց ստեղծագործական վաստակով:
Ժողովածուում բանաստեղծները ներկայացւած են այբբենական ցանկով (ըստ երկիրների և հեղինակների):