Այս գրքում ընթերցողի ուշադրութեանը ներկայացւող հոդւածները գրւած և մեծ մասամբ տպագրւած են 1941-1965 թթ.հատկապես վերջին հնգամեակում:
Առաջին անգամ այստեղ ամբողջութեամբ տպագրւում են «Արա Գեղեցիկ առասպելը և նրա մշակումները» ուսումնասիրութիւնը, «Խօսք Յովհաննիսեանի մասին» և «Սիամաթօ» հոդւածները:
Ներկայ ժողովածուն կազմելիս բոլոր հոդւածները վերանայւած են և կատարւած մասնակի ճշտումներ, գրեթէ բացառապես լեզւաոճական բնոյթի: