Այս մենագրութիւնը հայ ականաւոր գրող Գրիգոր Զոհրապի ստեղծագործութեան ամբողջական ուսումնասիրութեան առաջին փորձն է: Գրքի ներածութեան մէջ տրված է Զոհրապի, հրապարակախոսական, հասարակական-քաղաքական և այլ բնագաւառների գործունեութեան, մեր գեղագիտական հայացքների համառոտ ակնարկը, ինչպես և նրա մասին եղած անցեալի քննադատութեան քննական տեսութիւնը: Առաջին գլուխը Զոհրապի կեանքի ուղու և գործունեութեան տարբեր մարզերի հակիրճ ուրւացիծն է: Երկրրոդ գլխում խոսվում է ութսունական թւականների գրական շարժման մասին, որի հետ առնչված է Զոհրապի գրական գործունեութիւնը: Հաջորդ գլուխներում, ըստ ժանրերի, վերլուծված են կեղինակի գեղարվեստական երկերը: