Բառարանն ըստ բաժինների և այբենական կարգով ենդգրկում է հայոց եկեղեցու տօները, ծէսերը, դրանց առնչւող առարկաններն ու արարողակարգը, ինչպէս նաև եկեղեցականների աստիճանակարգը:
Բառարանում հնարաւորին չափով արտացոլւած են եկեղեցական ծէսերի պատմական ակունքները, ծիսական առարկաների երբեմի կիրառութիւնը, զուգահեռներ են տրւած քրիստօնեայ հայ ժողովուրդների և հայոց եկեղեցու ծիսական արարողութիւնների միջև: Ուստի այն համայն հայ ժողովրդի համար ունի ճանաչողական բացառիկ նշանակութիւն:
Որոշ բառեէի ու արտայայտութիւնների ուղղագրութեան հարցում հաւատարիմ ենք մնացել բնագրին: