Աղստևի հովիտը հարուստ է բազմապիսի արժէքաւոր պատմաճարտարապետական յուշարձաններով:
Հեղինակը հակիրճ ու անպաճոյճ ոճով տեղեկացնում է Աղստևի հովտի անցեալին ու ներկային, կարևոր տեղեկութիւններ հաղորդում հնավայրերի, կիկլոպեան և միջնադարեան ամրոցների, վանքային համալիրների, գրչօջախների և արհեստագործական կենտրոնների մասին: Գիրքը ուղեկցւում է հատակագծերով, լուսանկարներով, պատմահնագիտական քարտէզով և երթուղային պլաններով: Նախատեսւում է արւեստասէրների, սովորողների և զբօսաշրջիկների համար: