Վէպը ընդգրկում է մեր ժողովրդի պատմութեան բաւական ընդարձակ մի պատմաշրջան: Վէպի հիմնական գոծողութիւնները տեղի են ունենում Արևմտեան Հայաստանում՝ սկսած 1900-ական թւականներից: Գործողութիւնների հիմնական վայրը Վասպուրականն է: Գրողը նկարագրում է մեր ժողովրդի արևմտահայ հատւածի ծանր վիճակը թուրքական բռնակալութեան լծի տակ: Նկարագրւած է Սարդարապատի հերոսամարտը, որին մասնակցում են նրա հերոսները: Դաշնակցութեան տխրահռչակ տիրապետութեան ժամանակաշրջանում մեր երկրի համար ծանր վիճակ է ստեղծւում: Գրքում նկարագրւած են նաև Մայիսեան ապստամբութիւնը և Հայաստանում սովետական կարգերի հաստատումը: