1917 թ. ձմռանը Կովկասեան ռազմաճակատի քայքայման հետևանքով թուրքական հնարավոր արշաւանքի յաջողութիւնը սպառնում էր ոչ միայն ոչնչացնել ռուսական հեղափոխութեան նւաճումները Անդրկովկասում, այլև ֆիզիկական մահ բերել հայ ժողովրդին:
Ալեքսանդրապոլի անկումով հայկական բնօրրանը կտրւեցԹիֆլիսից և մենակ, ինքն իրեն մնալով, ժողովրդական տարերային պատերազմ սկսեց թուրք օկուպանտների դէմ և բնական կամ արհեստական ամրութիւն չունեցող Սարդարապատի յաղթահարումով ոչ միայն հերոսաբար կանգնեցրեց, այլև ջախջախեց ու ետ շպրտեց թուրքական բանակը:
Ընթերցողի ուշադրութեանը ներկայացւող այս աշխատութեան մէջ հեղինակը շարադրում է 1918 թւականին հայ ժողովրդի մղած այդ հերոսական ինքնապաշտպանութեան պատմութիւնը:
Գիրքը լոյս է ընծայում երկրորդ հրատարակութեամբ՝ որոշ լրացումներով ու փոփոխութիւններով: